Կառավարության դիմաց կրկին դժգոհում են շրջանառության հարկի մասին օրենքի դեմ. ցուցարարները նամակ հանձնեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության դիամց են հավաքվել «Չենք վճարելու 5 տոկոսը» նախաձեռնության մոտ 20 անդամ, ովքեր դեմ են «Շրջանառության մասին» օրենքի փոփոխված տարբերակին, ըստ որի շրջանառության հարկը դառնում է 5 տոկոս:

Հավաքվածները նամակ հանձնեցին Կառավարությանը, որով ներկայացնում են իրենց դժգոհությունը և պահանջում են 5 տոկոսը դարձնել 3,5 տոկոս:  Նրանք հիմնականում անհատ ձեռներեցներ են, ովքեր նշում են, որ իրենց չի գոհացնում այս օրենքը և 5 տոկոս շրջանառության հարկը:

Հիշեցնենք, որ օրենքի վերջնական տարբերակով, ՓՄՁ ներկայացուցիչները, փաստաթղթավորման բացակայության դեպքում, նախկին 3,5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու վճարել 5% շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, որոնք կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, վճարեն 1 % շահութահարկ:




Լրահոս