Ավելի լավ կլինի՝ նախարար Արամայիս Գրիգորյանը խոստովանի, որ «վիզ փող է պետք եղել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի՝ օգոստոսի 12-ի՝ «Գեղարքունիքի մարզում անտառը հատում են» հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է հրապարակել, որով փորձել է արդարացնել Կարճաղբյուր գյուղում իրականացող ծառահատումները եւ հայտնել, որ իրականացվող ծառահատումները ապօրինի չեն: Մինչդեռ մեր հրապարակման մեջ որեւէ պնդում չի եղել, որ ծառահատումները ապօրինի են: Դրանք իրականացվում են ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որով ծառերը հատվում են, իսկ ինչ-որ մարդիկ դրա հաշվին՝ հարստանում:

ԲՆ-ն պարզաբանել է նաեւ, թե իբր ծառահատումը թույլատրել է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է հիմնավորում. որ ծառերը խանգարել են զորամասի ռազմական որոշ տեխնիկաների աշխատանքներին, եւ դրանք հատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը եւ բավարարվել է ԲՆ-ի կողմից: Հատումները կատարվել են թույլատվությամբ նախատեսված ժամկետներում եւ չափաքանակով»: Սակայն խնդիրն այն է, որ ծառերը եւ զորամասը երկար տարիների «հարեւաններ» են, եւ այդ ինչ խնդիր է ի հայտ եկել, որը մեկ, երկու կամ տասը տարի առաջ չի եղել, առավել եւս, որ զորամասն ու հատվող ծառերը դիմացի մայթերում են: Ավելի լավ կլինի՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խոստովանի, որ «վիզ փող է պետք եղել»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս