«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է ձեռք բերել Օտամենդիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրությունների կենտրոնում: Անգլիական ակումբը դիտարկում է 27-ամյա արգենտինացուն գնելու տարբերակներ. հայտնում է  Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով` իսպանական ակումբում վստահ են, որ մինչ օգոստոսի վերջն անգլիական ակումբն առաջարկ կանի Օտամենդիի վերաբերյալ, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն ֆունտ: Ընդգծվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է  վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի այլ ֆուտբոլիստներ ձեռք բերի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթի»-ն մտադիր է ձեռք բերել նաև պաշտպան Դիեգո Գոդինին:




Լրահոս