Գարեջուր գնելու պատրվակով մտել էին խանութ և գողություն կատարել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանները Երևանի բնակիչ Անդրանիկ Վարդանյանին բերման են ենթարկել գողություն կատարելու կասկածանքով:

Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ պարզվել է` Անդրանիկն իր ընկերների հետ գարեջուր գնելու պատրվակով մտել են խանութներից մեկը և մինչ ընկերը գարեջուր էր գնում ու շեղում վաճառողին, մյուս ընկերը մսամթերք և այլ ապրանքներ էր «թռցրել» և տեղավորել մեքենայի մեջ:

Ընկերներից Սամվել Աթոյանը ներկայացրել է և տվել բացատրություն: Աշխատանքներ են տարվում մյուս ընկերոջը` Սարգիս Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում




Լրահոս