Դմիտրի Պեսկովը հանգստանում է աշխարհում ամենաթանկարժեք զբոսանավի վրա (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին մեղադրում են զբոսանավում հանգստանալու մեջ, որում մեկշաբաթյա հանգիստը կազմում է 26 միլիոն ռուբլի:

Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Ղրիմ, նրա մամլո խոսնակ Պեսկովը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Դմիտրի Պեսկովն ավելի վաղ արդեն հայտնվել էր սկանդալի կենտրոնում շուրջ 600 հազար դոլար արժողությամբ ժամացույցի պատճառով:

1668867

Իսկ այժմ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարում է, որ Պեսկովն իր մեղրամիսն անցկացնում է Իտալիայի ափերի մոտ ՝աշխարհում ամենաթանկարժեք Maltese Falcon առագաստային զբոսանավի վրա: Զբոսանավի վարձակալությունը մեկ շաբաթվա համար կազմում է 385 հազար եվրո:

Պեսկովը փորձում է արդարանալ՝ պնդելով, թե հանգստանում է հյուանոցում, այլ ոչ թե զբոսանավի վրա, սակայն Instagram-ում իր ու Նավկայի դստեր լուսանկարները հակառակն են ապացուցում:

1668878

1668881

1668884

1668885




Լրահոս