Փրկարարները բացել են փակ դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1933 թ. ծնված Լ. Մ.-ին, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:




Լրահոս