ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե Ձեր տպավորությամբ քաղբանտարկյալների
արձակումը
ե՞րբ կարող է տեղի ունենալ, հաշվի առնելով Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների պաշտպան Թոմաս  Համմարբերգի հայտարարությունները, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես ուղղակի կցանկանայի հորդորել Հայաստանի իշխանություններին, որ շատ ճիշտ եւ խելացի քայլ կլինի, որ այն անձինք ,ովքեր իրենց քաղաքական հայացքների համար գտնվում են բանտախցերում` ազատ արձակվեն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե նրանց նկատմամբ ինչ դատավարություններ են եղել, եւ գիտենք որ իրենք իրապես իրենց քաղաքական հայացքների եւ կարծիք արտահայտելու համար են այսօր բանտախցերում, այլ ոչ թե քրեորեն հետապնդելի արարք կատարելու համար: Եվ հետեւաբար, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր, նման խայտառակ փաստերից մենք պետք է զերծ մնանք: Ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ. եւ բոլոր այն մարդիկ, ովքեր Մարտի մեկից հետո կալանքի տակ են գտնվում, պետք է շուտափույթ բաց թողնվեն»:




Լրահոս