Լավ է, որ ընդունում եք` ՀՀԿ-ն ու նախագահը հաղթել են. Էդուարդ Շարմազանովը` Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լավ է, որ որպես ընդդիմադիր, թեկուզ փոքրաքանակ ուժի ներկայացուցիչ, դուք ընդունում եք, որ ՀՀԿ-ն ու ՀՀ նախագահը հաղթել են: Ասում եք, որ եթե այս Սահմանադրությունն ընդունվեց, լինելու է «գենսեկ» ու նախագահն է կառավարելու: Շնորհակալ եմ, որ ընդունում եք, որ ՀՀԿ շանսերը հաջողության հասնելու ամենամեծն են: Բայց մենք ազատ ընտրության կողմնակիցն ենք»,- այսօր Սահմանադրության նոր նախագծի մասին խորհրդարանական քննարկումների ժամանակ, իր խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` Սահմանադրության այս նախագծով փորձ է արվում զարգացնել ժողովրդավարական ավանդույթները և ավելանում է ընդդիմության դերակատարումը:

«Բոլոր ընդդիմադիր գործընկերներն այս վերջին տարիներին մշտապես խոսել են ընդդիմության դերի բարձրացման մասին: Մենք հիմա ասում ենք՝ ԱԺ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ներկայացուցիչ, հնարավորություն կա քննիչ հանձնաժողովներ ստեղծելու: Այս նախագծով հնարավորություն է տրվում, որ պարտված ուժերը ևս ունենան դեր: Նախագահական ընտրությունները միշտ ցնցումներ են տարել, որովհետև հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, հիմա հաղթողը մեկը չէ, մի քանիսն են»,- նշեց Շարմազանովը:




Լրահոս