Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին սկսել է պատ կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հետ սահմանին՝ Թովուզի շրջանում Ադրբեջանը պատ է կառուցում, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով շրջանի կատարողական իշխանություններին:

Տեղեկացվում է, որ Հաջալի գյուղի տարածքում արդեն կառուցվել է շուրջ 500 մ երկարությամբ պատ, իսկ Ալիբեյլի գյուղի տարածքում՝ 700-800 մետր: Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են:

Նշվում է, որ նման պատ կկառուցվի նաև Աղդամի շրջանում, պատի բարձրությունը կլինի 4 մետր, իսկ հաստությունը՝ 80 սմ:




Լրահոս