Ինչ ակնկալիքներ ունեն ֆուտբոլասերները Հայաստան-Դանիա խաղից. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2016 առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:

Չնայած Հայաստանը կորցրել է խմբից դուրս գալու շանսերը, սակայն Armlur.am-ի հարցումը ցույց տվեց, որ ֆուտբոլասերները մեր ընտրանուց հաղթանակ են սպասում: Հարցվածներն այն կարծիքն արտահայտեցին, որ Հայաստանի հավաքականի անհաջող խաղի պատճառը վատ պաշտպանությունն ու գլխավոր մարզչի սխալ ընտրությունն է:

Հավելենք, որ խաղից առաջ դանիացիներն ունեն 11 միավոր և Ալբանիայի ընտրանու հետ բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Հայաստանը մեկ միավորով Սերբիայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս