Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ կմասնակցի կառավարության նիստին և կներկայացնի Նիկոլ Փաշինյանի օրինագծի մերժումը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:

Արդարադատության նորանշանակ նախարարի ներկայացնելիք հարցը կառավարության նիստի օրակարգում 5-րդն է: Նա ներկայացնելու է կառավարության որոշման մի նախագիծ, որով բացասական եզրակացություն է տրվելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Փաշինյանն առաջարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնների համար համեմատաբար հին ու էժանագին ավտոմեքենաների տերերը վճարեն սահմանված տուգանքների կեսը, իսկ թանկարժեք մեքենաների տերերը վճարեն ամբողջությամբ: Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած նախարարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, պատճառաբանելով, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս