Բերման ենթարկվեց Գայ գյուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին:

Նրա խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, իսկ վերնաշապիկի գրպանից` ծխախոտի գլանակ, որի մեջ ևս եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
րթուր Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս