Վարչապետի հայտարարության և իմ ասածի մեջ ոչ մի հակադրություն պետք չէ փնտրել. Գագիկ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչներին հարց ուղղեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ որոշ ժամանակ առաջ վարչապետը նշել էր, թե չորս տոկոս տնտեսական աճ կա, որին, սակայն հետևել է ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունը:

«Ուզում եմ հանրության հետ մեկտեղ հասկանալ. եթե սրանից առաջ վիճակն ավելի լավ էր բոլոր ուղղություններով, այսինքն` շրջանառությունն ավելի մեծ էր, պետական եկամուտներն ավելի շատ էին, պետբյուջեն պետք է համալրվեր ավելի լավ և արդյունավետ, բա էդ դեպքում ո՞ւր են այդ գումարները, ո՞ւր են գնացել Ձեր պաշտոնավարման բազմաթիվ տարիների ընթացքում, եթե վիճակագրությունն այլ բան է ասում», – նշեց նա:

Ուրիխանյանի հարցադրմանն ի պատասխան Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց. «Սկսեմ նրանից, որ վարչապետի հայտարարության և իմ ասածի մեջ ոչ մի հակադրություն պետք չէ փնտրել: Հարցը քննարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում, ՀՆԱ-ի աճի տեմպերը եթե չորսուկես տոկոս են կազմում, բնականաբար, մասնագետներից շատերի համար գաղտնիք չէ, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը հարկային մուտքերի վրա չեն անդարադառնում: Ինչ վերաբերում է նրան , թե իմ պաշտոնավարման տարիներին ուր են գնացել գումարները, նշեմ, որ իմ պաշտոնավարման տարիներիներին եկամուտներն աճել են: Ինչի՞ չեն ավելանում հարկերը: Իմ պաշտոնավարման տարիներին մենք հինգ հարյուր միլարդից հասել ենք մեկ տրիլիարդից ավելիին», – նշեց նա:




Լրահոս