
ՀՀԿ-ն ընտրություններ կազմակերպողը չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի ժամանակ սպասվող հնարավոր կեղծիքներին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ընտրությունները կազմակերպում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ մենք բոլորս պետք է այնպես անենք, որպեսզի ընտրություններն անցկացվեն բարձր մակարդակով, և հենց սա է ՀՀԿ-ի նպատակը: Չկա ընտրություն, որտեղ չկա նեգատիվ երևույթ, իրականացնում են անհատ մարդիկ` փորձելով արջի ծառայություն մատուցել, սակայն հետագայում պատժվում են», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում