Մենք պատանդ չենք մեր նախկինում հայտնած տեսակետներին. Վահան Բաբայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ «Ոչ» քարոզող շատ գործիչներ համոզում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Հերոսիմայի նման ողբերգություն կլինի, իրականում դա այդպես չէ։  Այսօր ԱԺ ճեպազրույցների  ժամին այս մասին նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն էր պատճառը, որ միայն նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն որոշեց կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, Բաբայանը խնդրեց անձնավորված հարցեր չտալ։

Վահան Բաբայանն ընդգծեց, որ որևէ մեկը չի արգելում քաղաքական ուժերին վերանայել իրենց տեսակետները, փոխել կարծիքները այս կամ այն երևույթի շուրջ։

«Մենք պատանդ չենք մեր նախկինում հայտնած տեսակետներին։ Խնդրում եմ՝ ողբերգություն չսարքել նրանից, որ սահմանադրական փոփոխություններին մենք կողմ ենք։ Մենք համոզելու կարիք չունենք, մենք «պաղկված» չենք եղել շղարշի տակ, մենք այս ամբողջ ընթացքում գործել ենք շատ թափանցիկ», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս