Մահմեդական կրոնական առաջնորդներն ընդդեմ Ռուսաստանի սուրբ պատերազմի կոչ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի ավելի քան 50 կրոնական գործիչներ կոչ են արել իսլմական պետություններին պատերազմել ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի: Նրանք դիմել են ողջ աշխարհի մահմեդականներին` խնդրելով «բարոյական, նյութական, քաղաքական ու ռազմական» օգնություն ցուցաբերել ջիհադին, հայտնում է Reuters-ը:

Ինչպես ասվում է կրոնական գործիչների հայտարարության մեջ, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի կառավարության կոալիցիան «իրական պատերազմ է վարում ընդդեմ սունիների ու նրանց երկրի»:

«Սիրիայի սուրբ պատերազմները պաշտպանում են ողջ իսլամական աշխարհը: Վստահեք ու աջակցեք նրանց»,- կոչ են արել փաստաթղթի հեղինակները:

 




Լրահոս