Դուք կարող եք բնակարան գնել ձեր աշխատավարձով. Հրանտ Թոխատյանը` լրագրողների հարցին ի պատասխան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու նիստում այսօր հաստատվեց  բանաստեղծ Վահրամ Սահակյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման բնակարան հատկացնելու որոշումը:

Որոշումը բուռն քննարկումերի առիթ դարձավ: Կային և բացասական, և դրական արտահայտվողներ:

Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողներին հարցին ի պատասխան ասաց, որ արդյոք կարող են լրագրողները իրենց աշխատավարձով տուն գնել:

«Մեր մոտ միշտ դժգոհություն լինում է, ինչ-որ մեկը մեկին սիրում է մյուսին` չէ:

Ես պաշտում եմ Վահրամ Սահակյանին: Նա մեր ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է: Ամեն մեկն ունի իր սուբյեկտիվ կարծիքը: Իսկ Զառա Արամյանն էլ բավականին մեծ գործ  է կատարել նաև Հանրային ռադիոյի և հեռուստատեսության համար»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս