ՆԱՏՕ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը միայն խորացնում է սիրիական ճգնաժամը՝ աջակցելով պաշտոնական Դամասկոսին, հայտնում է Reuters-ը:

«Ռուսաստանը պետք է կառուցողական դեր ունենա «Իսլամական պետության» դեմ պայքարում: Բաշար Ասադի ռեժիմին աջակցությունը կառուցողական դեր չէ: Այն միայն երկարաձգում է պատերազմը»,- նշել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն որպես դաշինք չի մասնակցի սիրիական կոնֆլիկտին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Սիրիայում քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր առանցքային խաղացողների մասնակցությունը»:




Լրահոս