Վաշինգտոնը հայտարարել է Ասադի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր առանցքային խաղացողների մասնակցությունը», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման հարցազրույցում:

Նա քննադատել է Սիրիայում ռուսական ռազմավարությունը: «ԱՄՆ-ն ակնակալում է, որ Ռուսաստանն ու Իրանը ճնշում կգործադրեն Ասադի վրա: Ասադի իշխանության օրոք անհնար է սիրիական չափավոր ընդդիմության ուժերը կիրառել իսլամիստների դեմ պայքարի համար»,-պարզաբանել է ԱՄՆ նախագահը:

««Իսլամական պետությանը» հաղթելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, սուննիթական բնակչությունը ևս պետք է միանա պայքարին»,-նշել է Օբաման: Սիրիական խնդիրը ռազմական ճանապարհով անհնար է լուծել, վստահ է Օբաման:

Նա նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա և Իրաք, սակայն կշարունակի ռազմաօդային օպերացիան:




Լրահոս