Հունաստանը հանձնվել է միջազգային վարկատուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց տնտեսական նոր կոշտ միջոցներ սահմանելու մասին օրինագիծը, որը համաձայնեցված է միջազգային վարկատուների հետ, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները դեմ են քվերակել, նրանց է միացել նաև իշխող կոալիցիայի մեկ ներկայացուցիչ: Սակայն ՍԻՐԻԶԱ և «Անկախ հույներ» կուսակցության ձայները բավարարել են օինագիծն ընդունելու համար:

Բարեփոխումների փաթեթը ենթադրում է կոշտ սոցիալական սահմանափակումներ, որոնց թվում՝ 10%-ով կենսաթոշակների նվազեցումը, կենսաթոշակային տարիքը մինչև 67 տարեկան դարձնելն ու հարկերից խուսափելու համար տուգանքների մեծացումն է: Սա թույլ կտա Հունաստանին ստանալ ֆինանսական աջակցության հերթական տրանշը՝ 2 մլդ եվրո չափով:




Լրահոս