ՀՀԿ-ն դեռ չի շտապում քարոզչական հիմանդրամ բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու ՀՀԿ-ն մինչ օրս քարոզչական հիմնադրամ չի բացել: Նա պատասխանեց, որ դա կանեն առաջիկայում:

«Սահմանված ժամկետներում, սահմանված գրաֆիկի և օրենքի համաձայն՝ ունենալու ենք ե՛ւ հիմնադրամ, ե՛ւ ծախսեր, ինչի մասին տեղեկությունը կներկայացնենք: Աշխատանքային կարգով կլուծենք, այդտեղ շտապելու որեւէ խնդիր չունենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ երեկվա դրությամբ որեւէ կուսակցություն դեռ հիմնադրամ չէր ստեղծել: Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ քարոզչություն եւ հակաքարոզչություն իրականացնող կուսակցությունները կարող են հիմնադրամներ բացել, որոնց միջոցով առավելագույնը կարող են քարոզչական նպատակներով ծախսել մինչեւ 100 մլն դրամ:




Լրահոս