Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀՄԽՎ-ումՀՀԱԺներկայացուցիչՀայկՉիլինգարյանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, որպեսՀԱՊԿ-ումնախագահողերկիր, պատրաստէսերտորենհամագործակցելգործընկերներիհետ՝ինպաստՀավաքականանվտանգությանմասինպայմանագրիդրույթներիապահովման:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: ԱԺփոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ անցյալ ամիս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանականսահմանիերկայնքովեւ ղարաբաղա-ադրբեջանականշփմանգծում արձանագրվել է լարվածության աճի միտում:

ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն արձանագրել է, որ Ադրբեջանի սադրիչքաղաքականությունը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ԱԺփոխնախագահըկարեւորելէՀԱՊԿ ԽՎ գործընկերների կողմից Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման դատապարտումը:Զրուցակիցներնանընդունելիենհամարելհակամարտությունների լուծման ուժային մեթոդները:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն առաջարկել է գալիք տարվա գարնանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստն անցկացնել Երեւանում:




Լրահոս