Վրաերթ Արմավիրի մարզում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.59-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 34 TN 864 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 1951 թ. ծնված Գ. Օ.-ին, ով տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս