Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ ընկերական խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ից 25-ը Կիպրոսում կկայանա ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշար: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականն արդեն Կիպրոսում է և նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ:

Մեր թիմը հաղթեց 8:1 հաշվով: 3 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփեց Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը և Սարգիս Նասիբյանը:




Լրահոս