Հովիկ Աբրահամյանը մի փոքր շտապել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում գյուղացիական արտոնյալ պայմաններով` 8 տոկոսով, վարկեր կտրամադրվեն: Վարկերը տրամադրվելու են 14 տոկոսով, բայց դրանց 6 տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը: «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բանկերը գյուղացիներին դեռեւս վարկեր չեն տրամադրում, չնայած որ վարչապետի հայտարարությունից հետո գյուղացիները այդ ծրագրից օգտվելու համար արդեն իսկ դիմումներ են ներկայացրել:

ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե գյուղացին ինչպես պետք է օգտվի այդ ծրագրից: Կառավարությունից տված պատասխանի համաձայն՝ այդ վարկերը հոկտեմբերից սկսել են տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը», «Պրոկրեդիտ Բանկը» եւ «Կոնվերս Բանկը»: Իրականում, սակայն, վարչապետը, մեղմ ասած, մի փոքր շտապել է եւ ծրագրերը ներկայացրել է որպես կայացած իրողություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս