Այսօր պետք է հստակեցվի տեղամասերի թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 22-ին տեղամասերի կազմավորման վերջին օրն էր: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացն ավարտվել է: «Լիազոր մարմինը՝ համայնքի ղեկավարի եւ տարածքային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ ավարտել է տեղամասերի կազմավորման աշխատանքները: Դրանից հետո արդեն այդ տեղեկությունները փոխանցվում են համայնքի ղեկավարին, որպեսզի վերջիններս սահմանեն տեղամասային կենտրոնները:

Տեղամասային կենտրոնները սահմանվելուց հետո դրանք կփոխանցվեն արդեն համապատասխանաբար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, կիրականացվի համարակալումը, եւ մենք կհրապարակենք տեղամասերի թիվը: Տեղամասերը կկազմավորվեն մինչեւ հոկտեմբերի 24-ը, իսկ հոկտեմբերի 26-ին կսահմանվեն տեղամասերի համարները»,- տեղեկացրեց Մուկուչյանը:




Լրահոս