«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկություն է կատարվել. ՔԿ վարչությունը պարզաբանում է միջադեպի մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին լուրերի հետ: Պարզաբանման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել:

Տեղեկացնում ենք, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում:

Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ, բնականաբար, կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը»:




Լրահոս