«Ռեալ»-ը հենց այնպես թույլ չի տա, որ մենք առաջ անցնենք. Լուիս Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Էյբար»-ի դեմ խաղին: Ֆուտբոլիստն այդ խաղում  հեթ-տրիկ էր ձևակերպել:

«Մենք հաղթանակ տարանք բարդ խաղում: Ուրախ եմ, որ կարողացա գոլեր խփել և նպաստել թիմիս հաղթանակին: «Էյբար»-ն առաջինը գրավեց մեր դարպասը, ինչը դժվարացրեց իրավիճակը: Սակայն մենք ցուցադրեցինք, որ գործող չեմպիոն ենք:

Սակայն առջևում բազմաթիվ խաղեր են սպասվում, և «Ռեալ»-ը հենց այնպես թույլ չի տա, որ մենք առաջ անցնենք»,- նշել է Սուարեսը:




Լրահոս