Ռոնալդինյոն հաջորդ տարի կվերսկսի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով վերջերս խզել էր «Ֆլումինենսե»-ի հետ պայմանագիրը, հայտնել է, որ մեծ ֆուտբոլ կվերադառնա հաջորդ տարի:

«Հաջորդ տարի կվերսկսեմ կարիերաս, սակայն առայժմ հայտնի չէ, թե որտեղ: Այժմ մտածում եմ հանգստի մասին, որի կարիքը շատ ունեմ»,- նշել է Ռոնալդինյոն:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից հանդես էր գալիս մեքսիկական «Կերետարո»-ում, իսկ ընթացիկ տարվա ամռանը տեղափոխվել էր «Ֆլումինենսե», որի կազմում 7 հանդիպում անցկացնելուց հետո երկկողմ համաձայնությամբ խզվել էր պայմանագիրը:




Լրահոս