Կարող ա լավ չեն պահում, փչանում է. Սերգո Կարապետյանը` գյուղացիների բողոքների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ գյուղացիները ոչ մի մթերք էլ չեն թափում: Նա այսօր լրագրողների հետ զրույցում խորհուրդ տվեց ապատեղեկատվություն չտարածել:

«Իրենք շատ բան են ասում, ոչ մի բան էլ չեն թափում, մթերումները շարունակվում են, արդեն ավարտին են մոտենում խաղողի մթերման աշխատանքները:  Ամեն օր մթերումները շարունակվում են, ոչ մի խնդիր չկա: Գիտե՞ք՝ ինչ կա, շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ ա նշանակում՝ փչանում ա, կարող ա լավ չեն պահում, փչանում ա»:, – հայտարարեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս