Մենք չենք գնում ընտրության, մենք գնում ենք անհնազանդության և իշխանափոխության. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները մտահոգություն ունեն, որ չեն կարողանալու լիարժեք կեղծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այդ պատճառով էլ լրացուցիչ կեղծարարության գործիք են ձեռք բերում, որպեսզի ավելի դյուրին դարձնեն իրենց պայմանները:  Անդրադառնալով նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրելուն` այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքո` առաջին հերթին պետք է ապահովված լինեն վերահսկողության մեխանիզմները և նոր մտածել` ինչպես պետք է քվեարկեն:

«Մենք չենք գնում դասական իմաստով ընտրության, մենք գնում ենք իշխանափոխության: Մենք պետք է ցուցաբերենք անհնազանդություն և անհնազանդության միջոցով հասնենք իրենց ողջ գործունեության պարալիզացմանը», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս