Որքա՞ն է մեզ համար արժենում «Եվրատեսիլ»-ը, որո՞նք են ֆինանսի աղբյուրները. Հ1-ի պատասխանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է` Հայաստանը մասնակցում է եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այստեղ Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է Անդրեն` 2006 թվականին, իր «Without Your Love» երգով: Իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակիցն Իվետա Մուկուչյանն է: Արդեն տասներորդ անգամն է` Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ»-ին, սակայն այս մրցույթի ֆինանսավորման հետ կապված որոշ հարցեր դեռեւս մութ են հանրության համար:

434878
Եվրատեսիլ 2006

«Ժողովուրդ»-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին դիմեց հետեւյալ հարցմամբ` ի՞նչ աղբյուրներից է գումարներ հատկացվում «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն իրականացնելու համար: Արդյո՞ք պետական բյուջեից գումարներ հատկացվում են մրցույթին, եթե այո, որքա՞ն գումար է դա կազմել նախորդ տարիներին եւ որքա՞ն կկազմի այս տարի: Մեր հարցմանն ի պատասխան՝ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ է, ինչը եւ հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մեզ հայտնեցին, որ հենց եվրոպական հեռարձակողների միությունն է մրցույթի մասնակից պետությունների համար սահմանում անդամակցության գումարը, որն, ի դեպ, նույնը չէ բոլոր երկրների դեպքում եւ կարող է էականորեն տարբերվել: Այդ իսկ պատճառով ԵՀՄ-ի պահանջով այդ թվերը հրապարակման ենթակա չեն:

EurovisionSongContestDressRehearsalFinalsh7jm1d1wECXl
Եվրատեսիլ 2007

«Ինչ վերաբերում է պետական բյուջեից գումարներ հատկացվելուն, ապա պետք է նշել, որ 2013-2015 թթ-ի ընթացքում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակցությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է հովանավորների եւ բարեգործական հատկացումների միջոցով: Վերջին տարիներին հաջողվել է մասնակցությունն ապահովել ֆինանսավորման այս տարբերակով, սակայն եթե հաջորդ տարիներին դա հնարավոր չլինի, ապա Հանրային հեռուստաընկերությունը կքննարկի, թե իր հաղորդումներին հատկացվող տարեկան բյուջեից որքան կհատկացնի այս նախագծի իրականացման համար»,-ասված է պատասխանում:

sirusho-eurovision-qele-qele
Եվրատեսիլ 2008

Մենք հարցրել էինք նաեւ, թե ովքե՞ր են մրցույթի մեր պատրաստությունների համար կազմվող բյուջեում մասնավոր ներդրումներ կատարողները, եւ արդյոք հայտնի են այս տարվա ներդրողների անունները (եթե այդպիսիք կան): Առաջին ալիքից պատասխանել են, որ գործընկերների անունները պարբերաբար հնչեցվում են մրցույթի նախապատրաստական փուլերի ընթացքում: «Գործընկերների եւ հովանավորների ցանկը յուրաքանչյուր տարի փոփոխվում է, եւ դեռեւս հստակ չէ, թե ով կամ ովքեր կլինեն «Եվրատեսիլ-2016»-ի հովանավորները: Մենք քայլեր ենք ձեռնարկում նոր հովանավորներ գտնելու եւ ներգրավելու ուղղությամբ»:

C4D85477-CD4B-4608-83E4-70DE0F2BB7B5_mw1024_s_n
Եվրատեսիլ 2009

Իսկ այն հարցին, թե մոտավորապես որքա՞ն է արժենում «Եվրատեսիլ»-ը մեզ համար, նախորդ տարիներին որքա՞ն գումար է ծախսվել այս մրցույթին մասնակցելու, ներկայանալու համար, եւ որքա՞ն գումար է նախատեսվում ծախսել այս տարի, հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ տարի մասնակցության ինչ ձեւաչափ է ընտրվում, եւ ինչ առանձնահատկություններ ու անելիքներ կան նախանշված: «Օրինակ՝ այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ը չունի հովանավոր, ինչի արդյունքում էլ Հանրային հեռուստաընկերությունը որոշում կայացրեց մրցույթի նախընտրական փուլում չկազմակերպել համերգային ընտրություն, դրա փոխարեն խնայել այդ ռեսուրսները եւ ուղղել պարտադիր եւ անհրաժեշտ անելիքների վրա: Այդ իսկ պատճառով ստեղծագործական խմբի որոշմամբ ընտրվեց մասնակիցը՝ 12-ամյա Միկան, գրվեց երգը եւ նկարահանվեց համապատասխան տեսահոլովակը»:

Eva Rivas from Armenia performs during the second semi-final of Eurovision Song Contest in Oslo, May 27, 2010. Foto: Jˆrg Carstensen dpa +++(c) dpa - Bildfunk+++

«Ժողովուրդ»-ին հետաքրքիր էր նաեւ, թե ով կամ ովքեր են ֆինանսավորում երգահանին, երգի մյուս հեղինակներին, ովքեր են վճարում «Եվրատեսիլ»-ի բեմում իրականացվող շոուի համար, մեր մասնակցի զգեստի, դիմահարդարման, առհասարակ, արտաքին տեսքն ապահովելու, պատվիրակության ճամփորդությունների, ճանապարհածախսի եւ դրան ուղեկցող ծախսերի համար: Հանրային հեռուստաընկերությունից պատասխանել են, որ երգի հեղինակներին վճարում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ինչ վերաբերում է շոուին, ապա Հայաստանը մեծ շոու-ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Այդ բացը հիմնականում լրացվում է գրաֆիկական ձեւավորումների միջոցով, ինչը իրականացնում են Հանրային հեռուստաընկերության անիմացիայի բաժնի աշխատակիցները: Իսկ մասնակցի զգեստը կարվում է Հայաստանում, հայ դիզայներների կողմից:

Emmi_top1_ts1323251231
Եվրատեսիլ 2011

«Պատվիրակության ճամփորդությունների ճանապարհածախսը եւս վճարում է Հանրային հեռուստաընկերությունը, սակայն երբեմն լինում են նաեւ մասնակիցներ, ովքեր իրենց միջոցներով են ցանկություն հայտնում գնալ, սատարել Հայաստանի ներկայացուցիչներին եւ ըստ անհրաժեշտության աջակցել: Այդպիսի օրինակներ ունեցանք այս տարի, երբ սեփական միջոցներով Ավստրիա գնացին եւ ողջ ընթացքում օգնեցին ոճաբանը, պարուսույցը, ադմինիստրատորներ եւ երկրպագուներ: Այդ սրտացավ վերաբերմունքի համար մենք շնորհակալ ենք նրանց»-ասված է պատասխանում:

representanto-Armenia_TINIMA20130518_0574_18
Եվրատեսիլ 2013
aram-mp3-eurovision-final-reharsal-not-alone
Եվրատեսիլ 2014

 

IMG_5221_EV
Եվրատեսիլ 2015

Աննա Բաբաջանյան




Լրահոս