Պարգեվատրումներ ԱԻ նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։
ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում ավարտվել են Շվեյցարիայի զարգացման գործակալության (ՇԶԳ) հետ իրականացվող “Արձագանք. բուժմիավորումներ” ծրագրով հրահանգիչների վերապատրաստման դասընթացները։
Աշխատանքներ են տարվում մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծելու և տարածքային ստորաբաժանումներն անխափան ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ։
ԱԻ նախարարը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել Գառնու դիտարանի վերագործարկման և Բալահովիտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառուցման հարցերը։
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ Լուսակերտի ուսումնական բազայում շարունակվում են վերանորոգման աշխատանքները։ Ակադեմիայի ուսանողների և գործող հրշեջ-փրկարարների համար այնտեղ ստեղծվում են գործանական պարապմունքներ ու վարժանքներ անցկացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները (երկաթուղային և ավիավթարի վարժահրապարակներ, լսարաններ, հյուրանոց, լողավազան, մարզադաշտ և այլն)։
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը գնդապետի կոչում շնորհեց ԱԻՆ նվագախմբի ղեկավար մանվել Ութուջյանին՚ ընդգծելով, որ նա նվագախմբի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի դրա կայացման գործում։
Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով” 2012 թ. ընթացքում ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տեղի ունեցած դեպքերի օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած կամային բարձր հատկանիշների, մարտական ու մասնագիտական պատրաստության ուղղությամբ ունեցած հաջողությունների, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար օպերատիվ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Հայկ Եղիազարովը պարգևատրվեց “Կանխարգելում, օգնություն, փրկություն”, իսկ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Մելսիկ Դալլաքյանը՚ |Լավագույն հրշեջ-փրկարար| մեդալներով։




Լրահոս