Փարվանա ռեստորանի մոտ BMW է շրջվել. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի “Փարվանա” ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 34 VS 120 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 35-ամյա Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ “Սրբ. Գրիգոր Լուսավորիչե ԲԿ” իսկ ուղեւոր` 26-ամյա Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության եւ ոստիկանության հերթապահները: Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար:




Լրահոս