ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2009թ. մայիսի 23-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի (Տամոժնի Գագո)  դեմ մահափորձ էր իրականացվել: Անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՊԵԿ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Խաչատրյանը գոհ է քննության ընթացքից: Մամլո խոսնակը նշեց, թե քանի որ գործն ընթացքի մեջ է, իրենք զերծ կմնան որեւէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ այս գործով կալանավորվել էր 8 անձ, որոնց թվում նաեւ՝ հանցավոր խմբի պարագլուխ, «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը: Պարզվել էր նաեւ, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երեւանի բնակիչ Ռաֆայել Մասումյանի միջոցով տվել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը՝ վճարելով 150.000 ԱՄՆ դոլար: Ռ. Երիցյանն Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին է:




Լրահոս