ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրա ձեռքը չի… Ինքը ազնիվ մարդու ազնիվ տղայա, բայց որեւէ մեկը վերեւից է ուղղորդում: Ես որեւէ վատ բան չեմ կարող ասել նույնիսկ Սերժ Սարգսյանի մասին, որովհետեւ խաղացողները վերեւում են»:

Ռուբեն Հախվերդյան «Առավոտ»

Լավ, եթե Տարոն Մարգարյանին ուղղորդում են վերեւից, ապա տրամաբանորեն դա պետք է լինի Սերժ Սարգսյանը, բայց արի՛ ու տես, որ Ռուբեն Հախվերդյանն ասում է, թե խաղացողներն ավելի վերեւում են, այսինքն՝ Սերժ Սարգսյանի՞ն էլ են ուղղորդում: Դե եթե Հախվերդյանն այդքան բան գիտի, ուրեմն անուններ էլ կիմանա, գոնե ուղղորդողների անունները նշեր: Նաեւ հետաքրքրական է, որ դեռ ոչ հեռավոր անցյալում Հախվերդյանն ասում էր՝ ասում ենք Սերժիկ, հասկանում՝ Սաշիկ: Իսկ հիմա Ս. Սարգսյանի մասին վատ բան ասել չի կարող: Ի՞նչը փոխվեց, թե՞ միգուցե կրկին ալկոհոլի ազդեցության տակ է ասել:




Լրահոս