ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին պարտքն աճել է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` «ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 629.42 մլն դոլար, որը 2012թ. սեպտեմբերի վերջի նկատմամբ ավելացել է 95.50 մլն դոլարով»: Պաշտոնական աղբյուրը մանրամասնել է նաեւ պարտքի գոյացման պատճառները. «Համախառն արտաքին պարտքի 41.39%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 11.48%-ը` մասնավոր հատվածում, 9.58%-ը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 25.21%-ը` առեւտրային բանկերում, իսկ 12.34%-ը տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով»: Նկատեցի՞ք՝ ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը գոյացել է բանկերում. սա էլ, թերեւս, բանկիրի հոգեբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի «շնորհքն» է:




Լրահոս