ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Օխտար համայնքում վերջին երեխան ծնվել է 2002 թվականին: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանից: «Մի բնակիչ ունեմ՝ ութ երեխա ունի, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում այդ ընտանիքին օգնել: Սոցիալապես շատ անապահով պայմաններում են ապրում: Գյուղում երեք ընտանիք է միայն օգտվում «Փարոս» համակարգից»,-տեղեկացրեց Համբարձումյանը: Այս պահին Օխտարում բնակվում է 22 ընտանիք, իսկ դպրոցի աշակերտները 7-ն են: «Երիտասարդություն չկա, գյուղը ծերացած է: Երիտասարդը մեծանում, տարիք է առնում ու զորացրվելուց հետո գյուղից հեռանում: Բայց ի՞նչ կարաս անես, նույն երիտասարդներն էլ են տեսնում, որ աշխատատեղ չկա: Գյուղում ապրելու ոչ մի հնարավորություն չկա: Վառելիքը թանկ է, սերմացու դժվարությամբ են գտնում, գյուղտեխնիկա չկա: Կա՛մ մի կով են պահում ու դրանով ապրում, կա՛մ էլ չունեն: Ես արդեն հուսահատվել եմ, հույս չկա, ժողովրդի վիճակը սա է»,-«Ժողովուրդ»-ին նկարագրեց հուսահատ գյուղապետը:




Լրահոս