ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՍԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները շրջանառության մեջ են դրել թեզն այն մասին, որ եթե ԲՀԿ-ն չի մասնակցել նախագահի ընտրություններին, իրավունք չունի նաեւ մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Երեկ էլ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԲՀԿ-ն իր ընտրազանգվածին հուսախաբ արեց նախագահական ընտրություններին, եւ հիմա աբսուրդ է, որ հավակնում է հաջողության հասնել մայրաքաղաքային ընտրությունների ժամանակ: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այդ քննադատություններին, ասաց. «Ի հեճուկս ՀՀԿ-ականների՝ սրանք կուսակցական ընտրություններ են, որեւէ կապ չունեն նախագահական ընտրությունների հետ, որն անձի հնարավորություն էր: Ուստի եւ այս ընտրությունները տալիս են փոփոխությունների հնարավորություն, քաղաքական մենաշնորհը կոտրելու հնարավորություն»:




Լրահոս