ԼԱՎ ԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանն օրերս դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար: Ընդ որում, նա բավական պատկառելի աշխատավարձ է ստանում` մոտ 5 հազար դոլարի սահմաններում: Այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ 2010թ. նոյեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը կոշտ քննադատություն էր հնչեցրել առողջապահության ոլորտի վերաբերյալ, որից հետո Թաթուլ Հակոբյանը հրաժարական էր ներկայացրել: Նա՝ որպես ԱՀԿ խորհրդատու, աշխատել էր Դանիայում, այնուհետեւ 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրել էր իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում: Այն ժամանակ մամուլը գրեց, որ Հակոբյանը չի բավարարել ՀՀ-ում 5 տարի մշտական բնակության ցենզը, եւ նրան տրված տեղեկանքը եղել է սխալ:




Լրահոս