Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման տոմսերի միջին գինը կազմում է 659 եվրո:
«AS»-ը հայտնում է, որ ամենաթանկ տոմսի համար` VIP սրահում, պետք է վճարել 2697 եվրո: Անցած տարի այդ ցուցանիշները, համապատասխանաբար, կազմում էին 600 և 2951 եվրո: