Եղանակը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում եւ լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում` 5-7 աստիճանով:
“Հայպետհիդրոմետի” տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +14+16:




Լրահոս