Ես հաղթել եմ մի մարդու, ում ոչ մեկ չէր կարող հաղթել. Թայսոն Ֆյուրին պատասխանել է քննադատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի խոսքերով` քննադատների խոսքերն ամենաքիչն է, որ իրեն անհանգստացնում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Թայսոն Ֆյուրին վերցրեց WBA, WBO, IBF и IBO տիտղոսները Վլադիմիր Կլիչկոյից` հաղթելով նրան դատավորների միաձայն որոշմամբ:

«Եթե անկեղծ, ինձ այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են իմ մասին ասում, հայտարարել է Ֆյուրին iFL TV-ի հետ հարցազրույցի ժամանակ:- Թող ասեն, ինչ ցանկանում են, չէ որ կարևորը այն է, որ նրանք չեն կարող փոքրացնել իմ ձեռքբերումները: Ես հաղթել եմ մի մարդու, ում ոչ մեկ չէր կարող հաղթել»:

«Ես Թայսոն Ֆյուրին եմ` աշխարհի չեմպիոն, սրանով ամեն ինչ ասված է»:




Լրահոս