Երեվանում կմեկնարկի Հայացք երիտասարդական կինոփառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, մայիսի 1-ին, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում (Վարդանանց 18) կմեկնարկի “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ 
Կինոփառատոնին ներկայացված շուրջ 70 ֆիլմերից ընտրվել է եւ կցուցադրվի 25 աշխատանք։ Փառատոնը ներառում է կարճամետրաժ ֆիլմեր, ժանրային եւ այլ բնույթի սահմանափակումներ չկան: Փառատոնի բացման արարողության ժամանակ կցուցադրվի Ուրուգվայում նկարահանված “Միասին աշխարհում” 33 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը, որն աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրի եւ այդտեղի հայ համայնքի մասին է:
Փառատոնի 5 օրերի ընթացքում լավագույն ֆիլմեր կընտրվեն հետեւյալ անվանակարգերում՝ “Լավագույն ռեժիսոր”, “Լավագույն օպերատորական աշխատանք”, ,Լավագույն ֆիլմե, “Լավագույն մտահղացում”, “Հանդիսատեսի համակրանք”։ Ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։ “Հանդիսատեսի համակրանք” անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը՝ փառատոնի կայքէջում համապատասխան քվեարկությամբ։
Ծրագրի հատուկ գործընկերներն են “Լաբարնա” (Labarna) հուշանվերների,  Արվեստի աշխարհ (Art World) խանութ սրահները։




Լրահոս