Հայ սուսերամարտիկները լավ են հանդես եկել Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ պատանի  սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր:
 
Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի “Քեթրին” ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը (,Քեթրինե ակումբ), 2-րդը՝ Գագիկ Գալոյանը (սուսերամարտի մարզադպրոց): Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում դարձյալ 2-րդ տեղը զբաղեցրել է Հարություն Խաչատրյանը (Քեթրինեակումբ):
Խոցասուսերակիրների մեջ պատանիների փոքր տարիքային խմբում Նորագավիթի մարզադպրոցի սաներ Մարտին Մկրտչյանը գրավել է 1-ին, իսկ Լևոն Գրիգորյանը՝ 3-րդ տեղը: Նույն մարզադպրոցի սան Արսեն Արազյանը ավագ տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Նշենք,  որ մրցաշարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Քուվեյթից:
Պատանի սուսերամարտիկների մասնակցությունը նմանատիպ մրցաշարերին, կարևոր ստուգատես լինելուց բացի, նրանց համար նաև վարպետության կատարելագործման և միջազգային մրցաշարերին մասնակցելու փորձառությունը բարձրացնելու լավ հնարավորություն է: 




Լրահոս