Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

3fc35db0-2539-460d-9330-0c7d37e2a955

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի` վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի չափանիշներին: Նախարարը դիտարկել է կատարված աշխատանքների որակը, բժշկական սարքավորումների հագեցածությունը, զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում:

57e0d228-d669-4d98-8d5f-0882beb94d11

a61da186-5413-465b-bbaf-82784352ff1e




Լրահոս