Հրապարակ. ՀՀԿ-ում աժիոտաժը հասել է գագաթնակետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ ՀՀԿ-ում աժիոտաժը հասել է գագաթնակետին: ՀՀԿ “կենտրոնակայանի” առջեւ “գոլդ” համարներով “գոլդ” մեքենաներ են կայանված, օրը երկու անգամ հին “գվարդիայից քշված” երիտգվարդիան “լայնամասշտաբ” շտաբային նիստեր է անցկացնում, սակայն չկա “նախկին էնտուզիազմը”:
ՀՀԿ պատի տակ այլեւս չես տեսնի ՀՀՇ-ՀՀԿ Գեւորիկին, որին նախորդ բոլոր ընտրություններին հին գվարդիան “բարլուսախառը” “մուծվում”, նոր էր շենք մտնում:  Գեւորիկին հանդիպեցինք քաղաքի փողոցներից մեկում: Մի տեսակ ծերացել ես, Գեւոր, ինչո՞ւ: “Դու էլ ես ծերացել… կեցց” մեր նախագահը` Սերժ Սարգսյանըե: Բայց վերջին շրջանում ՀՀԿ-ում չես երեւում, օլիգարխիկ չէ ՀՀԿ շտաբն այլեւս, դրա՞ համար: “Ոչինչ, ոչինչ. Ազգային ժողովում գործս եռում է, ընդեղից եմ գալիս, մինչ ամառ հլը լավ կլինի”:
Փաստորեն, ՀՀԿ թեւերի էս կռվում դու հին գվարդիայի` Արգամիչի կողմի՞ց ես: “Ա-յո՛, այո”: Չե՛ս սիրում Շարմազանովին-Աշոտյանին: “Չէ”: Փող չեն տալիս նրանք ընկեր Բագրատի նման, դրա՞ համար: “Էտի գաղտնիք ա, թող մնա իմ մեջ”:




Լրահոս