Օպերատիվ իրավիճակը Հայաստանում հանգստյան օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը։

Բացահայտվել է գողության` 7, խարդախության՝ 15, խուլիգանության` 4, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և կողոպուտի 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս