Թաղային հեղինակություններ Փուրչուլը, Ճլեն և Հուշտը խուճապի մեջ են. Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության հետևանքները. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների եւ թաղային հեղինակությունների հրաժարականը:

«ՉԻ» – Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակություններ Փուրչուլին, Ճլեին եւ Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գագասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը որեւէ իրավական հիմք չունի եւ չի բխում միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»:

Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակությունները քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսեւորեն, ինքնակամ հրաժարական կտան եւ ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս