Մեսսին արժանի էր «Ոսկե գնդակ»-ին. Պելե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար բրազիլացի  ֆուտբոլիստ Պելեն ամփոփել է «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության արդյունքները, որին արժանացավ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:

«Որպես բրազիլացի ես շատ ուրախ եմ, որ լավագույն գոլը բաժին հասավ իմ հայրենակից Վենդել Լիրին: Այդ կերպ նա բարձր պահեց մեր պատիվը: Ես նաև շնորհավորում եմ Լիոնել Մեսսիին` արժանի մրցանակի համար: Լեոն հերթական անգամ ապացուցեց, որ համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, որի մասին ես մեկ անգամ չէ որ ասել եմ», – նշել է Պելեն:




Լրահոս